Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառները չեն վերացել, այսօր Արցախի նախագահի կողմից ստորագրվել է հրամանագիր ոի Արցախի հանրապետությունում Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով, մինչև հունիսի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։ Իսկ դա նշանակում է, որ բոլորս շարունակելու ենք ապրել որոշ սահմանափակումների պայմաններում։  Մասնավորապես դա կվերաբերի երկի սահմանային  մուտքերին և ելքերին։  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյանը։

Արցախի պարետի խոսքով  կախված իրավիճակից՝ հնարավոր  է նոր սահմանափակումների կիրառում ։  Մարտիրոսյանը նշեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվեր, ապա իրավիճակը կդառնար անկառավարելի։

«Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քյալբաջար քաղաքին  և այլ առանձին համայքներին, բոլորը կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբհյուրից են՝ Շահումյանի շրջանաի երկու համայքներից»,- ասաց Մարտիրոսյանը։

Արցախի պարետի որոշմամբ Նոր բրաջուր և Նոր Վերինշեն համայքներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ  է սահմանվել։ Այդ սահմանափակումները կգործեն անվազն 14 օր։ Այս պահին  ընդհանուր առմամբ  Արցախում իրականացվել է 360 թեստավորում։  Այսօր նույնպես մի քանի տասնյակ նմուշառում են իրականացվել։

«Վարակված   քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում»,- ասաց Արցախի պարետը։

Պարետի խոսքով Արցախում հիմնականում կիրառվում է ինքնամեկուսացման մեթոդը։ Ըստ Մարտիրոսյանի կառավարությունը մշակում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։