Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը |tert.am|
17:51 - 11 մայիսի, 2020

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերն ու հետհամավարակային շրջանում համագործակցության հարցերը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:

«Մեր նախագահը հեռախոսազրույցի ժամանակ Մերկելի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարն ու հետհամավարակային շրջանում ձեռնարկելիք քայլերի շուրջ համագործակցությունը»,-ասված է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել