COVID-2019. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 80 հազարը., Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝ 30 հազարը

 |armenpress.am|
22:00 - 10 մայիսի, 2020

COVID-2019. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 80 հազարը., Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝ 30 հազարը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային հիվանդությունից՝  COVID-19-ից, մահվան ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 80 հազ. 323, Մեծ Բրիտանիայում՝ 31 հազ. 855, և Իտալիայում՝ 30 հազ. 560։

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով մայիսի 10-ի ժամը 21։05-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 մլն 147 հազ. 976-ի, մահացածներինը՝ 281 հազ. 978-ի, բուժվածներինը՝ 1 մլն 463 հազ. 459-ի, ներկայումս հիվանդությունների ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 մլն 402 հազ. 539։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է  1 մլն 352 հազ. 320 մարդ, որից նոր դեպքերը 5 011-ն են, մահացածներինը՝ 80 հազ. 323, մահվան նոր դեպքերինը՝ 286։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 264 հազ. 663 (1 880 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 26 հազ. 621 մարդ (143 նոր դեպք)։

Երրորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ գրանցված վարակվածների թիվը հասել է 219 հազ. 183-ի (3 923 նոր դեպք), մահերինը՝ 31 հազ, 855-ի (268 նոր դեպք)։

Իտալիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 219 հազ. 70 (802 նոր դեպք) և 30 հազ. 560 (165 նոր դեպք)։

Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, վարակվել է 209 հազ. 688 մարդ (11 հազ. 12 նոր դեպք), և մահացել՝ 1 915 մարդ (88 նոր դեպք)։

Ֆրանսիայում վարակվածները 176 հազ. 658-նն են, մահացել է 26 հազ. 310 մարդ։

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել