Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում թոքերի արհեստական օդափոխության 40 սարք կա
 |armtimes.com|
15:01 - 10 մայիսի, 2020

Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում թոքերի արհեստական օդափոխության 40 սարք կա |armtimes.com|

armtimes.com: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԲԿ-ի աշխատակցի խոսքով,  շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են. «Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ»։ Ըստ աշխատակցի, այս օրերին այլ հիվանդների էլ են սպասարկել՝ ոտքերի ամպուտացիա, հղիության ընդհատում են իրականացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել