Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 200 000-ից
 |tert.am|
14:30 - 10 մայիսի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 200 000-ից |tert.am|

tert.am: Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 012 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամյան ալիքը:

Այսպիսով` համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 200 000-ից և կազմում է 209 688:

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ չնայած գրանցված դեպքերից ավելի քան 109 000-ը գրանցվել է մայրաքաղաքում, առողջացածների թիվը օրեցօր ակտիվորեն աճում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել