Միայն Գրիգոր Լուսավորչի վերակենդանացման բաժնում կա ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 45 պացիենտ․ նախարար
13:10 - 10 մայիսի, 2020

Միայն Գրիգոր Լուսավորչի վերակենդանացման բաժնում կա ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 45 պացիենտ․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Նա տեղեկացրել է պացիենտների վիճակը՝ նշելով, որ այս պահին միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում կա ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 45 պացիենտ։

«Այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա։ 

«Մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի»,- նշել է Արսեն Թորոսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել