Արցախի ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել Չափնի և Նոր Մանաշիդ համայնքներ տանող ճանապարհին
20:47 - 08 մայիսի, 2020

Արցախի ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել Չափնի և Նոր Մանաշիդ համայնքներ տանող ճանապարհին

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ԱՀ ոստիկանությունը մայիսի 8-ին ժամը 12:00-ից հատուկ անցակետեր է տեղադրել Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի համայնք տանող ճանապարհին, Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:

Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ԱՀ ոստիկանության կողմից Նոր Վերինշեն համայնքի ներսում սահմավել են վերակարգեր, որպեսզի բացառվեն Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պարետի մայիսի 8-ի որոշմամբ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում կիրառվել են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել