Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում
18:03 - 08 մայիսի, 2020

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախի Հանրապետությունում։

Արցախի Հանրապետություն վարչապետի նախատեսված այցի մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին մայիսի 8-10 ներառյալ Արցախ գործուղելու վարչապետի որոշումից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը լուսաբանելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,- ասված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել