Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ |ermenihaber.am|
12:54 - 08 մայիսի, 2020

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ |ermenihaber.am|

ermenihaber.am: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերը։ 

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության տարածած հայտարարությամբ՝ Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 3 քաղաքացի, որից 2-ը՝ անվտանգության աշխատակից։  Վիրավորվել է 4 մարդ։    

Հաղորդվում է, որ բացի մարդկային կորուստներից կան նաև նյութական կորուստներ։ 

Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել