Երկրաշարժ Իրանում. կա զոհ, տուժածներ |shantnews.am|
09:20 - 08 մայիսի, 2020

Երկրաշարժ Իրանում. կա զոհ, տուժածներ |shantnews.am|

shantnews.am: Իրանական Թեհրան նահանգում` մայրաքաղաքից 30 կմ արևելք տեղի ունեցած 5․1 մագնիտուդով  երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 11 մարդ։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Նշվում է, որ Դեմավենդ շրջանի 60-ամյա բնակչի մահվան պատճառը գլխի վնասվածքն է։ Զոհերի թիվը հստակեցվում է։

Էպիկենտրոնը գտնվել է Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին։ Ցնցումները, որոնց օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, զգացվել են նաև Թեհրանի կենտրոնական շրջաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել