Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հայտնաբերվել. ճշտվում է շփման շրջանակը
18:39 - 07 մայիսի, 2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հայտնաբերվել. ճշտվում է շփման շրջանակը

Արցախում նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել: Նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Մյուս երկու քաղաքացիների թեստերի արդյունքները եղել են բացասական: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

2 վարակակիրներն ընտանիքի անդամներ են, բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին, ըստ նախարարության, աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ: Մինչ օրս Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել