Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը․ Զարուհի Բաթոյանի զեկույցը
14:57 - 07 մայիսի, 2020

Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը․ Զարուհի Բաթոյանի զեկույցը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ազգային ժողովի իր տարկան զեկույցում ասաց։

 

«Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ ստեղծելու նպատակով մշակվել և արդեն 2020 թվականին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ և կից ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն ստեղծվեց այդ համակարգը ձևավորելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Կարիքի գնահատման միասնական համկարգի ստեղծումը կուղեկցվի սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման և մեկ պատուհանի միջոցով՝   հասցեական ծառայությունների մատուցմմաբ։ Կապիտալ ծախսերը ևս սոցիալական ոլորտի բարեփոխման մասն են կազմել։ 2019 թվականին համաշխարհային բանկի  վարկային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել համալիր սոցիալական ծառայությունների 9 տարածքային կենտրոններ, հայաստանի 9 համայքներում։ 2020 թվականներին նախատեսվում է ավարտին հասցնել ևս այդպիսի 11 կենտրոն։ Կարևորելով ժողովրդագրության իրավիճակի բարելավումը կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնց արդյունքում 2020 թվականի հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը ՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300․000 դրամ, նախկինում սահմանված 50․000  և 150․000 դրամի փոխարեն։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանելով 26․500 դրամ, նախկինում սահմանված 18․000 դրամի փոխարեն։ Գյուղական համայքներում բնակվող ընտանիքների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի  նպաստի իրավունք կսահմանվի անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։ Ծնելության խթանման, երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մշակվել  է«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության» 2020-2023 թվականների ծրագիրը։

2019 թվականին կառավարությունը  մի շարք կարգավորումներ է ընդունել առավել համապարփակ կերպով ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները արդյունավետ պաշտպանության և աջակցման   միջոցներ  տրամադրելու ուղղությամբ։ Մասնավորապես հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմի ներկայացվող պահանջները  և չափորոշիչները։ Սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները, հաստատվել  է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, որի շնորհիվ Հայաստանում  ներդրվել է ընտանիքում բռնության դեպքերի համապարփակ վիճակագրության հավաքագրման մեխանիզմ։

Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  մասին օրենքի նախագիծը, որով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց այլ անձանց հետ հավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Շարունկավել են հաշվանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդելի ներդրման աշխատանքները։ 2019 թվականին 100 տոկոսով ապահովվել է  հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներից  օգտվելու կարիքը՝ պետական հավաստագրերի տրամադրման միջոցով։ Իսկ 2020 թվականից ընդլայնվել է նաև տեսականին, բարելավվել են պայմանները դրանք ձեռք բերելու համար։ 2019 թվականին ձեռք են բերվել երկու փոքր տներ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման  և համայնքում ապրելու նրանց իրավունքը ապահովելու նպատակով։

Հետևողական լինելով երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու հարցում մի շարք միջոցոառումներ են իրականցվել։ Շուրջ 190 երեխա վերադարձել է կեսաբանական ընտանիք` շարունակելով ստանալ պետական աջակցությունը։ Շարունակվում են աշխատանքները խնամատար ընտանքիների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ 25 խնամատար անձանց համար կազմակերպվել են վերապատրաստումներ։ Գործուն քայլեր են իրականացվել որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման, երեխայի որդեգրման իրավունքի իրացման գործընթացի բարելավման ուղղությամբ։

2019 թվականին կայացել է 112 մրցույթ ավելի քան 11,000 շահառուների ՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ընտանիքում բռնության կամ թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ 2020 թվականին տարբեր տիպի ծառայություններ տրամադրելու  համար։ Արդյունքում ծառայությունների մի մասը ներդրվել է առաջին անգամ։ Տարեցների համար ծառայությունները  ավելացել են գրեթե երեք, իսկ երեխաների համար՝ 6 անգամ, ընդգրկելով Հայաստանի բոլոր խոշոր բնակավայրերը։ 2019 թվականին համակարգում արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր դարձավ 2020 թվականից բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով։ 2019 թվականի ընթացքում ավելի քան 80  օֆլայն քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր խնդիրների շուրջ։ 
Ամփոփելով զեկույցս ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության  և դրա ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին  և մեր բոլոր գործընկերներին, որոնք կիսում են մեր նպատակները և ջանքեր չեն խնայում, որպեսզի ՀՀ քաղաքացին ապրի արժանապատիվ կյանքով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել