Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային |armenpress.am|
14:18 - 07 մայիսի, 2020

Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝  դառնալով 177 հազար 160՝ արձանագրված երկրի բոլոր ռեգիոններում:

Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 476-ով՝  դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված:

 Նշվում է, որ նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաներ չեն եղել: Նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել