2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների,զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը․ Զարուհի Բաթոյան
13:27 - 07 մայիսի, 2020

2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների,զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը․ Զարուհի Բաթոյան

2019 թվականը սոցիալական պաշտպանության ոլոտում առանձնացել է ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման պատմություններով, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքներով։ Ազգային ժողովի նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարար Զորուհի Բաթոյանը ներկայցարեց նախորդ տարում կատարված աշխատանքները՝

«Ինչպես երեկ վարչապետը նշեց իր ելույթում 2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը։ Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորման, այլև համակարգային փոփոխության  արդյունք է։ Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվեց նոր, նվազագույն կենսաթոշակի չափ եզրույթը և կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվեց ծայրահեղ աղքատության գծին հավասար, ուստի այդ գծի փոփոխությունը կենթադրի կենսաթոշակների և նպաստների սահմանաչափերի փոփոխություն՝ անկախ քաղաքական թիմի կամքից։

Աշխատանքը համարելով աղքատության հաղթահարման առաջնային գործիք 2019 թվականին կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի խրախուսի զբաղվածությունը՝ այդ թվում, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների շրջանում։ Նրանց հնարավորություն տալով զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով, միևնույն ժամանակ չզրկվելով պետական ֆինանասական աջակցությունից և մյուս արտոնություններից։ Այսպիսով 20 տեսակի աշխատանք այսօր այդ իմաստով հասանելի է վերը նշված խմբի համար։ Տարեվերջին մեկնարկեց  աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի միջոցով 1000 ընտանիք ընդգրկվեց անասնապահությամբ զբաղվելու ծրագրում, ինչը նշանակում է, որ երկու և ավելի երեխա ունեցող այս ընտանիքները նպաստից բացի ստացան իրենց սեփական աշխատանքով կայուն եկամուտ ունենալու և աղքատությունից աստիճանաբար դուրս գալու հնարավորություն։ Այս ծրագրի համար կառավարությունը հատկացրել է լրացուցիչ մեկ միլիարդ դրամ, որը ի սկզբանե նախատեսված էր ընտանիքի կենսամակարդակի բարձրացման ուղղված միջոցառման համար, որպես նպաստ։

2019 թվականին մեկնարկեց նաև մանկատան շրջանավարտների համար բնակարանների գնման, վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվեց 1․9 միլիարդ դրամ վերը նշված բյուջեից, այսինքն ի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառմումներից։ Այս ծրագրով մենք սկսեցինք իրականացնել դեռևս 2003 թվականի կառավարության կողմից տրված, բայց այդպես էլ չիրականացած խոստումը, այսօր արդեն 133 քաղաքացու տրվել են վկայագրեր և ընթացքը կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել