2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|
12:03 - 26 սեպտեմբերի, 2019

2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

panarmenian.net: Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միության պատվիրակությունը Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի (ԳԼԿ II) համակարգող կոմիտեի 1-ին հանդիպման ընթացքում կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող ծրագրերը։

2019-2021թթ․ Հայաստանում իրականացվող երկու ծրագիր ֆինանսավորվելու են Եվրոպական միության (80%) և Եվրոպայի խորհրդի կողմից (20%): Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո:

Նշված ծրագրերը ընդգրկում են հետևյալ ուղղությունները. կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով, աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ ամրապնդելով Հայաստանում դատական իշխանության անկախությունը և արհեստավարժությունը, աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը։

Ի հավելումն Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերին, Հայաստանում նաև իրականացվում են Արևելյան Գործընկերության մի շարք երկրներ ընդգրկող 4 տարածաշրջանային ծրագիր՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, փաստաբանի մասնագիտության խթանում, խտրականության դեմ պայքար և կանանց համար արդարադատության մատչելիության խթանում: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո։

Ծրագրերը կներկայացնեն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան,Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության ծրագրերի վարչության ղեկավար Պիլառ Մորալեսը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար, ԳԼԿ ազգային համակարգող Սուսաննա Ադամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել