215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան
14:09 - 08 ապրիլի, 2020

215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան

Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ, այս մասին ասուլսի ընթացքում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար:

«Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,- հայտնեց Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ  խոցելի խմբերից նպաստառուների նպաստները նույնպես առաքվել են՝ շուրջ 87 հազար մարդու, ընտանիքների։ «Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները ևս, նրանք, որոնք առցանց չեն իրականացվում, կրկին առաքվում են ընտանիքներ։ Կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96%-ով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով ունենք 77% ցուցանիշ»,- ասաց նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել