20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան
13:22 - 22 ապրիլի, 2020

20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան

ԿԲ-ի կողմից տրամադրված տվյալների  համաձայն այս նախագծերի համար ստացվել է 13,000-ից ավելի հայտադիմում և դրանց ընդհանուր ծավալը կազմում է ՝27․6 միլիարդ դրամ։ Այսօրվա դրույթամբ հաստատվել են 2943 հայտ, ընդհանուր առմամբ՝ 4,34 միլիարդ դրամ դրամային արժեքով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  Վերջինս անդրադարձավ  գյուղատնտեսական ոլորտին հատկացվող պետական օժանդակության ծրագրերին և այն ծրագրերին, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների կողմից։

Խոջոյանը տեղեկացրեց, որ 20 օրվա ընթացքում տրամադվել է 4,7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ։

«Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող « Համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  և մրցունակության» ծրագրի շրջաակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել առնվազն 30 վերմշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պամանների բարելավման համար»,- ասաց նախարարի տեղակալը։

Նա նշեց, որ այս ծրագրերը միտված է, որ հայկական արտադրանքը ավելի մրցունակ լինի  արտաքին շուկաներում և հավելեց, որ  այս ծրագրի շրջանակներում ոչ միայն պարզապես սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու այլ նաև համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին։ Ծրագրերի ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 550 միլիոն դրամ։ Արդեն հայտարարվել է մրցույթը և մեկ ամսվա ընթացքում  այդ դրամաշնորհը հասանելի կլինի վերամշակողներն։

«Այդ նույն ծրագրի շրջանակներում 39 կոպերատիվի, տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա։ Նախորդող 10 օրերի ընթացքում արդեն մի խմբաքանակը տամադրվել է և գալիք երկու ամսվա ընթացքում 41 միավոր գյուղտեխնիկա հասանելի կլինի 11 համայնքում»,- ասաց Խոջոյանը։

Անդրադառնալով այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհներին Խոջոյանն  հայտնեց, որ Եվրոպական միության « Կանաչ գյուղատնտեսույթյունը Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում Հայաստանին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո աջակցություն։ Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են գյուղատնտեսական փոքր ծավալի տեխնիկայի, գյուղտնեխնիկայի և սարքավորումների տրամադրում։ 

«Աջակցությունը  վերաբերում է նաև հետբերքահավաքային գործընթացներին, ինչպես նաև ծրագիրը իրականցվում է ՄԱԿ-ի և Ավստրայի զարգացման գործակալությունների կողմից։ Իրականացվում է՝ Տավուշի․  Շիրակի և Լոռու մարզերում։ Ընդգրկում է հետևյալ արժեշղթաները՝ հատիկընդեղեն, խոտաբույսեր, միրգ և հատապտուղներ, բանջարեղեն և ոչխարաբուծություն։ ՄԱԿ-ի զարգացման մեկ այլ ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20․000 դոլար դրամային արժողությամբ դրամաշնորհ, որպեսզի կարողանան զարգացնել և բարելավել իրենց վերամշակման կարողությունները»,- հավելեց նախարարի տեղակալը։

Խոջոյանը նշեց, որ ՄԱԿ-ի «Պարենի  և գյուղատնտեսության կազմակերպության» հետ միաժամանակ իրականացնում ենք նաև այլ ծրագրեր և մինչև  հոկտեմբեր ամիսը  կստեղծվի թվայնացված հողագիտական  քարտեզներ։ Այդ քարտեզների միջոցով հնարավորություն կտրվի իմանալ, թե որտեղ ինչ հողատեսքեր կան և ինչ նպատակով կարող են օգտագործվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել