2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը կբարձրանան 20000-ական դրամով
08:54 - 26 սեպտեմբերի, 2019

2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը կբարձրանան 20000-ական դրամով

Կառավարությունը որոշեց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2019 թվականին հատկացնել 43 մլն 992 հազ.դրամ :

36 մլն 660 հազ.դրամ՝ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը 20000-ական դրամով ավելացնելու նպատակով,

7 մլն 332 հազ.դրամ՝ հատկացվող դրամաշնորհի գումարների ավելացման հետևանքով առաջացող ԱԱՀ պարտավորության վճարման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել