2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան
14:51 - 23 ապրիլի, 2020

2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան

2019 թակականի արդյունքներով մենք արձանագրել ենք, որ այն նպատակները, որ ունեին հարկաբյուջետային քաղաքականությունը  և պարտքի կառավարման ռազմավարությունը՝ իրականացվել են։ Մասնավորապես մեզ հաջողվել է ունենալ՝ տնտեսական աճի բարձր տեմբերի պարագայում, համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն և մենք ձևավորել ենք այն միջավայրը, որը թույլ է տվել ունենալ որոշակի հարկաբյուջետային տարածք նոր պարտք ներգրավվելու և ներգրավված պարտքի միջոցով հակզդելու այն բացասական սպասումներին, որոնք ակնկալվում է փոփոխված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին 2019 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքումա ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 

Վերջինս նշեց, որ 2019 թվականին ներդրվել է ծրագրային ձևաչափը և 2019 թվականի բյուջեի մասին օրենքում արդեն բյուջեի ծախսային մասը ներկայացված է եղել ծրագրային ձևաչափով։ 

«2019 թվականին առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները  մաս դարձան բյուջեի և ինչպես հայտնի է հաշվետու տարվա ընթացքում այդ հաշիվները դադարեցին գոյություն ունենալ։ 2019  թվականին մենք ունեցել ենք տնտեսական միջավայրի այնպիսի փոփոխություն, որ մենք համոզված ենք, որ նպաստում ենք մրցունակության աճին։ Ուղղակի հարկերի  բեռի փոփոխությունը պոտենցիալ է ձևավորում,որ զարգանա տնտեսությունը և տնտեսվարող սյուբեկտները»,- նշեց նախարարը։ 
 

Ջանջուղազյանն ընդգծեց, որ 2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ։ Սա այն պայմաններում, երբ  համաշխարհային տնտեսությւոնն աճել է 2․9 տոկոսով։ Նա նշեց, որ ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը կազմում է 1․6 տոկոս է։

«Տնտեսության աճի մեջ նշանակալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտը՝ 5․2 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1․9 կետով։    Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1․4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձն աճել է 5․8 տոկոսով»,- հավելեց նախարարը։

Ըստ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալների ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շոիրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։ Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ։

«Հաշվետու տարվա դիֆիցիտը կազմել է 64 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 1 տոկոսը, դա ավելի ցածր է քան ծրագրային ցուցանիշն էր։Պարտքի ցուցանիշը նույնպես եղել է կանխատեսելի միջակայքում ։ Ընդհանուր պետական պարտքը 2019 թվականին եղել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։  Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շուրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ»,- եզրակափակեց Ջանջուղազյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել