news.am: 2019 թվականին 9 ամսում Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1148,1 մլրդ դրամ՝ աճելով 21,6%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին փետրվարի 4-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ պետբյուջեի ծախսերը կազմել են 1053 մլրդ դրամ՝ աճելով 9,8%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Միեւնույն ժամանակ, ընթացիկ ծախսերը կազմել են 981,4 մլրդ դրամ՝ աճելով 9%-ով: