2019թ․ երկրորդ եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ. ԱԱԾ
10:29 - 12 հուլիսի, 2019

2019թ․ երկրորդ եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ. ԱԱԾ

2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) եւ ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։

ԱԱԾ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել եւ սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 545 անձ, ինչպես նաեւ տարբեր վարչական իրավախախտումներ կատարած, ընդհանուր թվով 4804 անձ, ովքեր ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել