2018 թ. ընթացքում  Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտը կազմել է 9,941,242 ՀՀ դրամ
14:01 - 31 մայիսի, 2019

2018 թ. ընթացքում Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտը կազմել է 9,941,242 ՀՀ դրամ

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019 թ. մայիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Տոնոյանի հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Տոնոյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2,500,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա ավարտին կազմել է 2,850,000 ՀՀ դրամ:

Դավիթ Տոնոյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Տոնոյանը ստացել է 8,145,082 ՀՀ դրամ, ինչպես նաև 1,796,160 ՀՀ դրամ՝ որպես կենսաթոշակ:

Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտը կազմել է 9,941,242 ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել