2018-ին Թուրքիան 70%-ով ավել գումար է ծախսել զենք գնելու համար |ermenihaber.am|
06:18 - 02 հոկտեմբերի, 2019

2018-ին Թուրքիան 70%-ով ավել գումար է ծախսել զենք գնելու համար |ermenihaber.am|

ermenihaber.am։ 2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար:

Ըստ այդ երկրի հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով զենքերի, մեքենաների ու ռազմական տեխնիկայի գնման համար 2018-ին «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդից» ծախսվել է 22.5 մլրդ թուրքական լիրա (3.95 մլրդ դոլար):

2017-ին նույն նպատակով ծախսվել է 13.4 մլրդ լիրա (2.3 մլրդ դոլար):

Աղբյուրը նշում է, որ «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդը» ստեղծվել է Թուրքիայի զինված ուժերի արդիականացման ապահովման ու պաշտպանական արդյունաբերության համար ընդհանուր բյուջեից դուրս, կայուն դրամական հոսքեր ապահովելու նպատակով:

Ֆոնդի գումարները գոյանում են ինչպես երկրի ընդհանուր բյուջեից, այնպես էլ ԶՈւ-ն հզորացնելու նպատակով հիմնված տարբեր հիմնադրամներից: Ֆոնդը համալրվում է նաև երկրում տարածված տարբեր տեսակի վիճակախաղային ընկերությունների շահույթներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել