2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր․ Գայանե Աբրահամյան
05:48 - 02 ապրիլի, 2019

2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր ...

ապրիլի 2-ի լուրը լսելուն պես սկսեցի աշխատել միջազգային լրագրողական համայնքի գործընկերներիս հետ, մի քանի րոպեում կամավոր թարգմանիչներ գտանք ու լուրը լուրի հետևից թմբկահարեցինք, որ աշխարհը հասկանա, թե ինչ հարևաններ ունենք, բայց կրկին համոզվեցի, և այս պահին էլ, լինելով Բուխարեստում` Եվրամիության "միջազգային հանրության" հետ շփումներում,

վերջնականապես համոզվեցի, որ մեր հույսը բացառապես մենք ենք, մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորը մեր բանակն է և մեր ուժը` մեր ժողովրդավար, իրավական ու ինքնավար պետությունը: Պետք է զարգանանք, հզորանանք և պարտադրենք խաղաղություն, այն երբեք չի տրվում, խաղաղությունը ձեռք է բերվում և ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ուժով, արժեքային և գաղափարական ամրությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել