2014 թ-ի տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ. Զոհրաբ Մնացականյան
16:47 - 21 ապրիլի, 2020

2014 թ-ի տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ադրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ բանակցային գործընթացի վերաբերյալ, ասել է․

«Ես նույնպես լսել եմ Լավրովի այդ մեկնաբանությունը և կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք և վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան  թափանցիկ  և մեր դիրքորոշումները և մոտեցումները արտահայտել ենք շատ պարզ ձևով։

Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումենր ուղղված բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին  է խոսքը այս երկու տարիների ընթացքում։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտեցումները  ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018  թվականից ի վեր քննարկումները տարվել են առանձին տարրերի շուրջ՝  կողմերի մոտեցումների, քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014 թվականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։

Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար  ընտգծված  և առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ Այն, ինչ վերաբերվում է տարածքներին(ինչպես նշվել էմեկնաբանության մեջ), ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր, որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող նույնսիկ ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգության խնդիրը։  Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական  կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կրկին  կարող են վտանգի տակ դնել  Արցախի բնակչության անվտանգությունը։ 

Երկրորդ կարևոր տարրը այն է, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցային գործընթացում։ Դա մենք կոչել ենք՝ անվտանգություն և ստատուս։ Ես հիմա նորից ասում եմ, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը՝ առանց սահմանափակումների։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փողզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու։

Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը  ենթադրի անվտանգության խափանում, ԼՂՀ բնակչության համար սպառնալիքի  ստեղծելում, առավել ևս այն  դեպքում, երբ այդ սպառնալիքը մնում է ռեալ և էքզիստենցյալ։ Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում։ Փողզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ  հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն՝ անվտանգության  և ստատուսի տարրերի։

Սա  եղել է և մնում է հայկական կողմի մոտեցումը։ Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին  և բանակցությւոնների ժամանակ նույնպես խոսել ենք այս մասին։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ կարող ենք ասել մի բան և  մեկ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է։  Նման բան չի եղել և  չի լինելու, տրամաբանորեն  չի կարող լինել։ ՀՀ որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել