1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|
12:33 - 20 մարտի, 2020

1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|

armtimes.com: Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:

Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից՝ ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք, ոստիկանությունից չասացին:

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում էին, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել