18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ
19:06 - 24 մարտի, 2020

18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ ժամը 18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ: Մեծ մասը՝ Նորքի ինֆեկցիոն հիվադնանոցում։ Նրանց մի մասը նույնիսկ ջերմություն չունի։ 

65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք։

Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք, նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսի վիճակը՝ ծանր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել