16 մլն դրամ, 45 հազար դոլար. ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Նարինե Բարսեղյանը |armtimes.com|
14:28 - 20 հունիսի, 2019

16 մլն դրամ, 45 հազար դոլար. ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Նարինե Բարսեղյանը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

2018-ի տարեսկզբում Բարսեղյանն ունեցել է 16 մլն 300 հազար դրամ եւ 45 հազար դոլար, որը տարեվերջում որեւէ փոփոխության չի ենթարկվել:

2018-ին Բարսեղյանն ունեցել է 9 մլն 672 հազար 890 դրամի չափով եկամուտ, որից 8 մլն 672 հազար 899 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն դրամը՝ ստացված փոխառություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել