107 միլիոն դրամ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար |hetq.am|
07:41 - 04 հուլիսի, 2019

107 միլիոն դրամ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հակառետրովիրուսային դեղեր ձեռք բերելու նպատակով «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ին որպես դրամաշնորհ տրամադրել մոտ 107 միլիոն դրամ։

Մասնավորապես՝ այն կտրամադրվի պետական բյուջեի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ հակառետրովիրուսային դեղերին հատկացված գումարից։

Առողջապահության նախարարությունն ակնկալում է այս գումարով բնակչությանն անընդմեջ հակառետրովիրուսային դեղեր մատակարարել՝ ապահովելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը և բուժումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել