10-րդ միջոցառման շահառուի դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվութ­յուն­ների էլեկտրոնային համակարգում
20:59 - 17 ապրիլի, 2020

10-րդ միջոցառման շահառուի դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվութ­յուն­ների էլեկտրոնային համակարգում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվութ­յուն­ների ներկայացման էլեկտրոնային համակարգում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007  հեռախոսահամարներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել