Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին
18:42 - 11 ապրիլի, 2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։

Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus):

Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։

Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝

• Այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել;

• Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում;

• Մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին; ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ [email protected] էլ․հասցեի միջոցով):

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել