panarmenian.net: Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և, այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը «սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ»։

Դե Վիլեպինը նշել է, որ ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության:

«Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան», - ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետ։