armenpress.am։ Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին թվիթերի էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայի Սենատը հենց նոր ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել Հայաստանի և Եվրամիության միջև խոր և համապարփակ համագործակցության համաձայնագիրը։ Շնորհակալություն բոլոր սենատորներին»,- գրել է նա։