Ֆելիքս Թոխյանն ԱԺ նախագահի հետ հանդիպմանը վաղ կենսաթոշակի գնալու հարցը չի քննարկել |aysor.am|
13:54 - 18 փետրվարի, 2020

Ֆելիքս Թոխյանն ԱԺ նախագահի հետ հանդիպմանը վաղ կենսաթոշակի գնալու հարցը չի քննարկել |aysor.am|

aysor.am: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքում՝ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

«Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել», - լրագրողներին ասաց Թոխյանը՝ նկատելով, որ Միրզոյանն իր ուսանողն է եղել:

Դիտարկմանը, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանն ասաց.

«Ոչ»:

Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանն ասաց.

«Ես իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել