Օրենքով սահմանվեցին Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը |armenpress.am|
12:38 - 25 մարտի, 2020

Օրենքով սահմանվեցին Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել