Օրենքի խախտում է 2 անգամ ՍԴ թեկնածու նույն մարդուն ներկայացնելը․ ԼՀԿ պատգամավոր
14:13 - 31 մայիսի, 2019

Օրենքի խախտում է 2 անգամ ՍԴ թեկնածու նույն մարդուն ներկայացնելը․ ԼՀԿ պատգամավոր

Նախագահը երկրորդ անգամ ներկայացրեց միևնույն թեկնածուին, և սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է, որովհետև օրենքում դա հստակ գրված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Եվ դա մեզ հուշում է նաև այն փաստարկը, որ քաղաքական իշխանությունը փորձ էր կատարում հենց օրենսդրական փոփոխության միջոցով էդ «նոր» բառը հանել օրենքից, և մենք կարողացանք հաջողությամբ տապալել այդ փորձը։ Այս տրամաբանության շրջանակներում քաղաքական իշխանությունն ինքը պետք է հասկանար, որ նման քայլի չպետք է գնար, նման մեկնաբանություն չպետք է կատարվեր»,- նշեց պատգամավորը։

Նա նաև ասաց, որ իր կարծիքով նախագահն իր հայտարարությունով ամեն ինչ ասել է, այնտեղ կարմիր գծի պես գնում էր այն միտքը, որ «Դե ուզում եք այդ թեկնածուին, այլ տարբերակ չեք թողնում՝ ես կներկայացնեմ»։

«Սա պարզապես ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ, բայց նախագահն էլ, կարծում եմ, չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ թեկնածու չներկայացներ»,- նշեց Տարոն Սիմոնյան ու հավելոց, որ այն բոլոր թեկնածուներին, որոնք համապատասխանում էին օրենքով սահմանված չափանիշներին, քաղաքական իշխանությունը մերժեց, և այստեղ մնում է մի բան մտածել, որ նրանք ուզում են բացառապես իրենց քաղաքական կողմնորոշում ունեցող թեկնածուին առաջ տանել։

«Իմ կարծիքով՝ սա ևս օրենքի խախտում է, որովհետև ՍԴ դատավորը պետք է ապաքաղաքական անձ լինի»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել