Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|
12:11 - 23 մարտի, 2020

Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին ինչպիսի՞ պատասխանատվություն է սպասվում։

«Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները, սակայն միայն կանոնները խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Կանոնները խախտելը կհամարվի վարչական իրավախախտում, իսկ քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը կանոնը խախտելու արդյունքում վարակի մեկ այլ անձի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ այս դեպքում պատիժը նախատեսված է տուգանքի կամ կալանքի տեսքով՝ մեկ ամիս ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որը ծանր վնաս է հասցրել անձի առողջությանը, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դառնում, տվյալ անձի համար սահմանված պատիժը լինելու է 2-4 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից կամ որոշակի իրավունքից զրկելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել