Քոչարյանի գործը անցումային արդարադատության ներդրման հրամայակա՞ն. ուղիղ
10:52 - 20 մայիսի, 2019

Քոչարյանի գործը անցումային արդարադատության ներդրման հրամայակա՞ն. ուղիղ

Քննարկում «Հոդված 3» ակումբում։ Բանախոսներն են փաստաբան Սեդա Սաֆարյանը, Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Հայաստանում դատավորները պետք է ստուգվեին հենց թավշյա հեղափոխույթունից հետո, դեռևս 2008-ին մենք տեսել են, թե ինչպես է դատական համակարգը աշխատում ու անմասն չէր մնում իշխանության թև լինելուց»,- ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նա նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված դատական համակարգը չի կարող այսօր նրանցից անկախ լինել։

Իսկ Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց՝ այն, որ Հայաստանում դատական համակարգն անջատ չէ ու պետք են դատաիրավական բարեփոխումներ, երկու կարծիք չի կարող լինել, սակայն երեկվա հայտարարություններն էլ հարցի լուծում չեն։

«Թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո, քաղաքացիական հասարակությունը բազմիցս խոսել է դատական համակարգի բոլոր այն խնդիրներից՝ անցումային արդարադատություն, վեթինգ, արմատական փոփոխություններ և այլն, որոնց մասին միայն վերջերս են խոսում, սակայն նմանատիպ ակցիայի վայրը խորհրդարանը պետք է լիներ»- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ապա հավելեց՝ այս դատական իշխանության համակարգում հույս ունենալ, որ արդար դատաքննություն է իրականացվելու, մենք պարբերաբար ունենալու ենք խնդիրներ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել