Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հարվածել են դատարանի մուտքի մոտ ընդդեմ Քոչարյանի ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, պատռել նրա պաստառը:
Գասպարին «Արյունոտ 10-ամյակ, հոկտեմբերի 27-ից մարտի 1» գրությամբ պաստառով եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը:
Ոստիկանները, պաշտպանելով ակտիվիստի անվտանգությունը, նրան դուրս են բերել տարածքից։ Վարդգես Գասպարին հեռացավ՝ «Ռոբիկ, մարդասպան» վանկարկումներով։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Գասպարին նշել է, որ Քոչարյանի աջակիցներից մեկը շշով հարվածել է իր դեմքին:
comment.count (0)