Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|
10:52 - 10 փետրվարի, 2020

Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Օրակարգում ներառված 7 հարցերից մեկի քննարկումը հետաձգվել է, քանի որ նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը հայտնել է նախագծի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի վրա համատեղ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր նախադեպ է կառավարության հետ ընդդիմության համատեղ աշխատանքի, որը պետք է օրինաչափ դառնա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել