Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|
13:20 - 09 մարտի, 2020

Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա, այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանեց՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։

«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասաց բանախոսը։

Մարուքյանը նաև հավելեց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել