Քաղաքացին կշարունակի նպաստ եւ թոշակ ստանալ, եթե նրա վերահաշվարկի ժամկետը լրացել է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո
20:10 - 23 ապրիլի, 2020

Քաղաքացին կշարունակի նպաստ եւ թոշակ ստանալ, եթե նրա վերահաշվարկի ժամկետը լրացել է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո

Մինչեւ մայիսի 27-ը մտահոգվելու առիթ չեն ունենա ՀՀ նպաստառու եւ կենսաթոշակառու այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժակետը լրացել է սույն թվականի փետրվար ամսից հետո:

Այսինքն այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժամկետը լրացել է կամ կլրանա արտակարգ դրության ժամանակահատվածում, կշարունակեն անխափան ստանալ նույն այն գումարը, որը մինչեւ այդ ստացել են: Նրանք առայժմ ստիպված չեն լինի փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնել՝ դրանք հասցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ մոտակա տարածքային բաժին:

Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ հավելելով. «Եթե քաղաքացու նպաստի կամ թոշակի վերահաշվարկի, վերականգնման, կամ տեսակի փոփոխման ժամկետը լրացել է մինչեւ երկրում ատակարգ դրություն մտցնելը, նրանց վերը նշված արտոնությունը չի վերաբերում: Մեզ նպաստի համար դիմել է քաղաքացի, որ նպաստի ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերին, նրա պահանջն այս դեպքում արդարացված չէ»,- ասաց Մարտիրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է մայիսի 27 -ից հետո առաջարկվող տարբերակներին, ապա Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Եթե իրավիճակն ավելի վերահսկելի դառնա եւ արտակարգ դրության ռեժիմը չեղարկվի՝ կանցնենք բնականոն կյանքին: Մարդիկ կգան, կվերահաշվարկեն, տեսակը կփոխեն կամ դիմում կգրեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել