Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|
13:02 - 31 մարտի, 2020

Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև գտնում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է, որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և ընդհակառակը՝ վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդավարությանը և ազատություններին: Մենք դեմ ենք քվեարկելու:

Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի ավելացման հնարավորությանը՝ Մարուքյանը նշեց, որ ապրիլի 14-ից հետո այն կարող է երկարաձգվել կոնկրետ տարածքում, ամբողջ երկրով մեկ այլևս հնարավոր չէ երկարաձգել: «Ինչ վերաբերում է 7-օրյա կարանտինին, կարծում եմ՝ անհրաժեշտ է երկարաձգել»,- հավելեց նա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել