Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում․ երկու հոգի ձերբակալվել են |hetq.am|
12:49 - 13 հուլիսի, 2019

Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում․ երկու հոգի ձերբակալվել են |hetq.am|

hetq.am։ Ասյօր Ամուլսարի առաջին պոստում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը առանց հիմնավորման փորձում էր ձերբակալել Ամուլսարի պահապաններին և տեղացիներին։

Այս պահին ձերբակալվել են Արթուր և Սոս Խաչատրյանները։

Ավելի վաղ պոստերին մոտեցել են երկու մեքենաներ, որում գտնվել են փորձագետներ և Քննչական Կոմիտեի ՀԿԳ քննիչը։ Նրանք պահանջում էին բացել պոստերը շինարարատեխնիկական, նյութագիտական և էկոլոգիական փորձաքննություն իրագործելու նպատակով։

Քաղաքացիները խոչընդոտել են նրանց մուտքն ու ներկայացրել են երկու պահանջ․

  • Փորձաքննության շրջանակներում ներառել նաև սոցիալ-տնտեսական փորձաքննություն և համայնքի իրավունքների խախտման արձանագրում։
  • «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում։

Ժամը 16:00 դրությամբ՝ փորձագետները և քննիչը հեռացել են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել