Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել. տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպումը
10:52 - 03 հուլիսի, 2019

Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել. տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպումը

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը:

«Ժառանգությունից» հայտնում են, որ հանդիպմանը «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվեց, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել