Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան |aysor.am|
12:16 - 13 փետրվարի, 2020

Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան |aysor.am|

aysor.am: Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - ասաց նա։

Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվեց՝ Հայաստանը միջազգային ատյաններում փորձո՞ւմ է այս թեմայով քննարկումներ անցկացնել։

«Մեր մակարդակով ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - ասաց Ռևազյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել