ՔՊ-ում ընտրագրավի համակարգը նոր չի ներդրվելու, այն կար նաև նախորդ վարչության ժամանակ․ Վահագն Հովակիմյան |tert.am|
10:55 - 01 մայիսի, 2019

ՔՊ-ում ընտրագրավի համակարգը նոր չի ներդրվելու, այն կար նաև նախորդ վարչության ժամանակ․ Վահագն Հովակիմյան |tert.am|

tert.am: Դեռ նախորդ վարչության ժամանակվանից կա այդ ընտրագրավի համակարգը: Այս մասին  ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե կուսակցությունում նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է ընտրագրավ մուծի:

«Իրականությունն այն է, որ մեզ մոտ նախորդ վարչությունից գոյություն ունի այդ, այսպես ասած, ընտրագրավի համակարգը: Քանի որ ընտրությունները ծախսատար պրոցես են, ուստի թեկնածուներն են ֆինանսավորում այդ պրոցեսը, որպեսզի ֆինանսական բեռը կուսակցության վրա չընկնի: Նախորդ վարչության ընտրությունների ժամանակ էլ եղել է այդ համակարգը: Թեկնածուն առաջադրվելով՝ նաև մուտքի գումար է վճարել»,- պարզաբանեց Հովակիմյանը:
Նրա փոխանցմամբ՝ թեկնածուն առաջադրվելուց 50 000 դրամ է վճարում: «Մեզ մոտ թեկնածուների քարոզարշավի փուլ կա: Այդ քարոզարշավից հետո, եթե թեկնածուն պնդում է, որ իր անունը մտնի քվեաթերթիկ, այդ դեպքում ևս 150 հազար վճարում է»,- ասաց Հովակիմյանը և հայտնեց, որ ՔՊ համագումարը հունիսի 15-ին է նախատեսված, բայց հնարավոր է հետաձգվի քարոզարշավի պատճառով, քանի որ թեկնածուները շատ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել