Փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց և ուղարկվել ՀՀ՝ հետազոտության. Արցախի ԱՆ
20:01 - 16 ապրիլի, 2020

Փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց և ուղարկվել ՀՀ՝ հետազոտության. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց և ուղարկվել ՀՀ՝հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։

Դուրսգրումից առաջ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել