Փոմպեոն կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «Էսկալացիայի» պատճառով |armenpress.am|
13:47 - 07 նոյեմբերի, 2019

Փոմպեոն կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «Էսկալացիայի» պատճառով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «Էսկալացիան» անհանգստություն Է առաջացնում, որը պետք Է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա: Այդ մասին  հայտնել Է Պետդեպարտամենտը:

«Եկել Է ժամանակը, որպեսզի բոլոր երկրները մերժեն միջուկային բնագավառում այդ ռեժիմի շորթողականությունը եւ լուրջ միջոցներ ձեռնարկեն ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Իրանի բազմաթիվ եւ չդադարող «միջուկային սադրանքները» պահանջում են նման գործողությունների ընդունումը»,-գերատեսչությունը մեջբերում Է Փոմպեոյի խոսքը:
Լույս նոյեմբերի 7-ի գիշերը Իրանն սկսել Է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ տեղակայված են 1044 ցենտրիֆուգներ, եւ մտադիր Է նոյեմբերի 9-ին հարստացնել ուրանը մինչեւ 4,5 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել