ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 16-23-ը կմեկնի ԱՄՆ:
Կառավարական պատվիրակությունն այնտեղ մասնակցելու է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին և դրա շրջանակում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին:
Պատվիրակության կազմում են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը:
comment.count (0)